«Տերը իմ հովիվն է, ես ոչինչ չեմ կարոտի. Նա ինձ պառկեցնում է կանաչ խոտերի վրա, առաջնորդում է հանգիստ ջրերի մոտ»: (Սաղմ․ 23:1-2)

Surp Hrip 1

Ս. ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ԵԿԵՂԵՑԻ , ՊԻՒՅԻՒՔՏԷՐԷ

Այս եկեղեցին կը գտնուի Վոսփորի Եւրոպական ափի հեռաւորագոյն կէտին վրայ։ Կառուցուած է Գէորգ եւ Կարապետ Քարաքէհեայ եղբայրներու կողմէ եւ բացումը կատարուած՝ 1848ին։ 1886ին քարուկիր վիճակով վերաշինուեցաւ 15.000 ղրուշ ծախքով. վերանորոգուեցաւ առաստաղն ու տանիքը։ 1894ին պատահած երկրաշարժէն փուլ եկան եկեղեցւոյ պատը, քահանայից տունը ու գմբէթը։ Աբրահամ Փաշա Երամեանի բարերարութեամբ նորոգութիւնը կատարուեցաւ եւ զանգակատունը կառուցուեցաւ 1927ին։ Եկեղեցին զանազան թուականներուն վերանորոգութեան ենթարկուած է։ Վերջին նորոգութիւնները կատարուեցան Քիւփէլեան ընտանիքի բարերարութեամբ։