«Բայց ես՝ քա՛ւ լիցի որ պարծենամ, հապա միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսին խաչովը, որով աշխարհ ինծի խաչը ելած է, ես ալ՝ աշխարհին»։ (Գաղտ 6.14)

Surp Yeri Mang 2

Ս. ԵՐԻՑ ՄՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑԻ , ՊՈՅԱՃԸԳԻՒՂ

Կառուցուած է 1840-ին՝ փայտաշէն, Միսաք Ամիրա Միսաքեանի բարերարութեամբ։ Եկեղեցին որ այժմ կը գործէ, ի հիմանէ քարուկիր վերակառուցուած է 1885ին։ Իսկ վերջին անգամ հիմնական նորոգութիւն տեսած ու գեղատեսիլ վիճակ ստացած է 2004ին։ Օծումը կատարուած ու պաշտամունքի վերաբացուած է ձեռամբ Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Պատրիարքի։

Եկեղեցւոյ շրջաբակին մէջ կը գտնուի եկեղեցւոյ բարերար եւ հիմնադիր Միսաք Ամիրա Միսաքեանի մարմարեայ դամբարանը։