«Տերը իմ հովիվն է, ես ոչինչ չեմ կարոտի. Նա ինձ պառկեցնում է կանաչ խոտերի վրա, առաջնորդում է հանգիստ ջրերի մոտ»: (Սաղմ․ 23:1-2)

Küd Dıpo Surp Asd YKÖY 2

Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ , ԵՆԻԳԻՒՂ

Ըստ Ղուկաս Վարդապետ Ինճիճեանի, Ենիգիւղի մէջ 1794ին արդէն իսկ գոյութիւն ունէր Սուրբ Աստուածածին Եկեղեցին։ Հիմնական վերանորոգութեան ենթարկուեցաւ Յարութիւն Ամիրա Նէվրուզի բարերարութեամբ եւ պաշտամունքի բացուեցաւ Ստեփանոս Աղաւնի Պատրարքի ձեռամբ, 1834ին։
Իսկ վերջին անգամ հիմնական նորոգութիւն տեսած ու գեղատեսիլ վիճակ ստացած է 2006ին։ Օծումը կատարուած ու պաշտամունքի վերաբացուած է ձեռամբ Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Պատրիարքի։

Եկեղեցւոյ շրջաբակին մէջ թաղուած են բարերարներ՝
Վահան էֆէնտի Արզուման՝ վախճանած 1891ին
Տիկին Նազլը Վահանեան՝ վախճանած 1884ին
Սարգիս Աղա Վահանեան՝ վախճանած 1843ին։